( Արցախի այս կամ այն տարածքը պետք է «փակ» կամ «սահմանափակված» լինի ոչ թե ԽՍՀՄ օրոք ԼՂԻՄ-ին չպատկանելու, այլ ազգային անվտանգության և ռազմական նպատակահարմարության սկզբունքի համաձայն: «Սահմանափակված» կամ «փակ» պետք է լինեն ճակատային գծին հարող, խոշոր և գաղտնի ռազմակայաններին անմիջապես հարակից, ամբողջապես չականազերծված տարածքներ: Արցախ ժամանող ամեն ոք պետք է հստակ զգա ու տեսնի, որ Արցախի համար Ստեփանակերտն ու Կովսականը կամ Քարվաճառն ու Հադրութը միևնույն պետաիրավական տարածության բաղկացուցիչ են: )
http://www.artsakhtoday.com/?p=17116
( Դեռևս 10 տարի առաջ «լուսանցքային» թվացած բազում ընտանիքներ այսօր տարածքի կայացած, հողից կառչած և ի դեմս այնտեղ ծնված երեխաների` մարդկային որակների առումով մեծապես բարեփոխված հասարակություն են: Այդ հասարակության հետ վաղուց ի վեր հարկ է աշխատել համագործակցային եղանակով` բացառելով տեղում վարչական և ոստիկանական իշխանության չարաշահման և նեղհայրենակցական խտրականության անպատվաբեր երևույթները: )
http://www.artsakhtoday.com/?p=15669#mor
( Քարվաճառում բնակարանաշինության փաստացի բացակայության մասնավոր իրողությունը հստակորեն արտացոլում է վերաբնակեցման գործընթացում առկա թյուրմբռնումների վտանգավոր մակարդակը: Իրերի դրությունը հարուցում է ոչ միայն պատասխանատու կառույցների՝ գործընթացն արդյունավետորեն կառավարելու ունակությունների, այլև նրանց քաղաքական ադեկվատության վերաբերյալ լրջագույն տարակուսանք: )
http://www.artsakhtoday.com/?p=14896