?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Յաւուր միում մուկն մի տեսանէ, զի շինական մի ի փարախի զորոգայթ եդ և սաստիկ ի միտս պակնու: Կամի սպանանել զիս, խորհի մուկնն, և պակուցեալ սկսանի զգուշացուցանել այլոց կենդանեացն:

«Զգուշացարո՛ւք․ ի փարախի որոգայթ կայ, ասէ նա որոց տեսանէն։ Աքաղաղն, լուեալ զանհանգիստ ճչիւն մկանն կշտամբէ զնա․ մո՛ւկնդ սիրելի, գիտեմ, զի վասն քո խնդիրդ յոյժ մեծ իցէ, այլ ինձ ամենևին ոչ յուզէ, վասն որոյ՝ բաւ է` ընդ լսելեօքս իմովք մի՛ ճչար»:
Մո՛ւկնդ սիրելի, գիտեմ, զի վասն քո խնդիրդ յոյժ մեծ իցէ, այլ ինձ ամենևին ոչ յուզէ, վասն որոյ՝ բաւ է` ընդ լսելեօքս իմովք մի՛ ճչար: Մուկնն կամի խոզին ևս զորոգայթէ յայտ առնել, այլ նա խոժոռ և դժնեայ տրտնջէ, զի մուկնն զարթոյց զնա ի հաճելի քնոյ:
Ի փարախի որոգայթ մկան կայ, հուսկ յետոյ ասէ մուկն՝ ի յուզմունս անկեալ՝ սրտիւ բեկելով:
Ի միտ առնում զմտայուզութիւն վարանից քոց և պատրաստ եմ յօգնել քեզ՝ պատասխանի տայ խոզն․ այսօր յաղօթս կացից վասն քո․ այլ ինչ ևս չկարեմ առնել: Մուկնն թշուառանայ, զի զինքն միայն և լքեալ վարկանի և հայցէ ի կովէ, զի օգնիցէ նմա: Բարեկամ իմ բարի, ասէ կովն, չէ իմ ամենևին փոյթ ինչ: Իցէ՞ քո երբեք տեսեալ, զի կով մի յորոգայթէ մկան սատակիցի: Իբրև մուկնն տեսանէ, զի չէ նմա օգնութիւն յումեքէ՝ երթայ և թաքչի ի բուն փոքու իւրում ի փարախի:



Մուկնն զգիշերն ողջոյն արթուն մնայ, զի զանգիտեալ երկնչի ի դժբախտութենէ դիպելւոյ: Ընդ այգս ի փարախի ձայն մի լսի, զի որոգայթն կալաւ ինչ: Տիրուհի տան փութացեալ ի վայր իջանէ ի ստուգել՝ չիցէ՞ ապաքէն մկան սատակեալ: Առ մթան չկարէ տեսանել, զի որոգայթն կալաւ զագի օձի թունաւորի մտելոյ ի փարախ: Եւ իբրև յանզույշս մատչի՝ օձն խածանէ զնա: Զարթուցեալ ի ձայնէ կնոջն՝ այր նորա նոյնժամայն զնա ի հիւանդանոց տանի: Զհետ սակաւ ժամանակի ընդ մէջ անցելոյ կինն ապաքինի և ի տուն դառնայ, այլ տակաւ առ վայր մի տկար մնայ: Գիտացեալ, զի չիք դարման լաւագոյն, քան արգանակ ի մսոյ հաւու, այրն զենու զաքաղաղն: Ողջոթիւն կնոջն առաւելու: Եւ զի վայելէին ամուսինք զսէր և զպատիւ համագիւղացւոց, դրացիք իւրեանց փութացեալ յայց նոցա ելանեն: Ի նշան բարեկամութեան և իբր գոհութիւն՝ շինականն հիւրասիրութիւն մեծ առնէ՝ զենլով զխոզն: Հուսկ ուրեմն՝ կինն ողջամբ ապաքինի: Եւ շինականն հարկաւորի զենուլ զկով ևս, զի կարասցէ վարձս ընդ բուժման հատուցանել: Մուկնն զմտաւ ածէ, աղէ, ես զգուշացուցի նոցա: Ո՞չ արդարև աքաղաղին, խոզին և կովուն պարտ էր գիտել, զի թէ միոյն ի մէնջ վտանգ ինչ յառնէ, մարթի ամենեցուն ևս պատուհասել:

Profile

vaykuneci
vaykuneci

Latest Month

January 2018
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Tags

Powered by LiveJournal.com
Designed by chasethestars