?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

http://artmamul.ararat-center.org/?p=220

 
 (Բնագիրը թուրքական «Հյուրիյեթ»-ում 2009թ. փետրվարի 17-ի «Ուսանողներն օրինակ են ծառայում» հրապարակումն է) 

Աղբյուրը`
Nouvelles d’Armènie 

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Փորձելով կոտրել երկու երկրների միջև եղած կարծրատիպերը` ուսանողները կազմակերպել են հայ-թուրքական երկխոսության ճամբար Անատոլիայի Նևսեհիր քաղաքում:

Ըստ թուրքական «Հուրիյեթ» օրաթերթի` ճամբարի նպատակը հայկական և թուրքական համալսարանների ուսանողների մերձեցումն է` երկու ազգերի միջև գոյություն ունեցող նախապաշարումները հաղթահարելու նպատակով: Ութսուն թուրք և քսան հայ ուսանող մեկ շաբաթ անցկացրեցին Ուրգուպի մի հյուրանոցում. այն Կապադոս տարածաշրջանի զբոսաշրջության կարևոր կենտրոն է:

Ծրագիրը նախաձեռնել էր թուրքական Թուրքիայի համալսարանների ուսանողական միություններ (Turkiye Universiteleri Ogrenci Yaklasmlari) կոչվող ասոցիացիան, հովանավորել են Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Ակոս» օրաթերթը:

Ճամբարում անց են կացվել արվեստագործական հանդիպումներ, համերգներ, ժողով-քննարկումներ: Ճամբարի ավարտին ուսանողներն հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է. «Մենք շփոթված ենք, որ թուրք և հայ համայնքները դարերով ապրել են միասին և իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»:

«Մենք կարծում ենք, որ երկու քույր ազգերի միջև հարաբերությունները պետք է կառուցվեն խաղաղության և ընկերության, այլ ոչ թե` տեղահանություն թե ցեղասպանություն երկընտրանքի հիման վրա: Միակ հնարավոր ճանապարհը համատեղ ծրագրեր իրականացնել կարողանալն է. ծրագրեր, որոնք, կարծում ենք, արագորեն կզարգանան երիտասարդության ակտիվ մասնակցության շնորհիվ»:

«Թուրք և հայ ուսանողների միջև երկխոսությունը ճանապարհ կհարթի լուծումներ գտնելու համար: Այդ գործընթացում մեր առաջին քայլն այս երկխոսության ճամբարն է»,- եզրափակում է հայտարարությունը:

 

3 մեկնաբանություն

  1. # «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 12 Հունիս 2009թ.-ին, ժամը 11:33

    Սույն հոդվածը վերցված է «Նովել դ’Արմենիե» ամսագրի 2009թ. մարտի 11-ի համարից: Բնագիրը թուրքական «Հյուրիեթ» պարբերականում ս.թ. փետրվարի 17-ի «Ուսանողներն օրինակ են ծառայում» հրապարակումն է:

    Հայ-թուրքական հակամարտությունը տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությամբ «կարգավորելուն» և հայ ժողովրդից գաղտնի պահվող այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը զուգընթաց` եռանդուն աշխատանքներ են տարվում հայ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում թշնամու հետ համագործակցողներ՝ կոլաբորացիոնիստներ դաստիարակելու ուղղությամբ։

    Ահա և Թուրքիայում 2009թ. փետրվարին տեղի ունեցած այս հավաքում, որը կազմակերպել էին Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Կ.Պոլսում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, ընդունվել է հայ և թուրք ուսանողների մի համատեղ հայտարարություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ թուրքավարի անվանելով այն «1915թ. դեպքեր», ուրանում Արևմտյան Հայաստանի բռնազավթումը, լեգիտիմացնում ցեղասպանության արդյունքները և հրաժարվում հայկական կողմին հասանելիք որևէ փոխհատուցումից։ Հայաստանից 20 հայ ուսանող է դրել իր ստորագրությունն այս խայտառակ փաստաթղթի տակ։

    Եվ սա դեռ «ֆուտբոլային դիվանագիտության» ընդամենը առաջին տարին է։ Դժվար չէ կռահել, որ թշնամու հետ համագործակցության ներկա քաղաքականության շարունակվելու դեպքում՝ մի քանի տարի անց բուն Հայաստանում ունենալու ենք հազարավոր հայ «առաջադեմ» երիտասարդներ, որոնք ուրանալու են և՛ Հայոց ցեղասպանությունը, և՛ Արցախը, և՛ Հայաստանի անկախությունը, և՛ մայրենի լեզուն ու մշակույթը, և՛ ազգային արժանապատվությունը։ Իհարկե, կլինի նաև այլ երիտասարդություն, որը ստիպված կլինի հիշեցնել իրենց մոլորյալ եղբայրներին և քույրերին, թե ի՛նչ է Հայաստանը և ո՛վ է հայը։ Ամեն դեպքում՝ ներկա գործընթացները խոստանում են Հայաստանին դժվարին ժամանակներ…

  2. # Ռուզաննա Ավագյանգրել է 12 Հունիս 2009թ.-ին, ժամը 14:29

    Ճիշտն ասած, բավականին ակտիվ հետևում եմ մամուլին, սակայն այս մասին ցավով տեղեկացա միայն այսօր` “Արարատ” կենտրոնի կայքից: Սա էլ, այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» նման պահվում է գաղտնիության քողի տակ: Ընդհանրապես, գաղտնիությունը դարձել է հայ-թուրքական ցանկացած շփման կամ հանդիպման ուղեկիցն ու բնորոշ գիծը:

    Հետաքրքիր է, թե այդ քսան “շփոթված” հայ ուսանողներին ինչ սկզբունքով էին ընտրել և ուղարկել հայ-թուրքական երկխոսության ճամբար, ովքեր առանց վարանելու իրենց ստորագրություններն են դրել վերոնշյալ հակահայկական և խայտառակ համատեղ հայտարարության տակ` ընդունելով, որ “… քույր ազգերը … իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»: Ութսուն թուրք և քսան հայ… Թուրքական խորամանկությամբ մանրակրկիտ մշակված այս հայտարարությունն ամբողջովին ներառում է թուրքերի ողջ մերժողական քաղաքականությունն և հավասարության նշան է դնում զոհի ու դահիճի միջև … և դրա տակ ինքնակամ ստորագրում է քսան հայ երիտասարդ…. Ապշել կարելի է:

    Սիրելի Արմեն,
    հոգու խորքում ուզում եմ հուսալ, որ սա հերթական թուրքական կեղծիք է: Չեմ ուզում հավատալ, որ հայ երիտասարդն այնքան անտեղյակ է իր ժողովրդի պատմությունից, որ նրա համար 1915 թվականը լոկ “դեպքեր” են, և նա Հայոց Ցեղասպանությունն ուրացող ազգի երիտասարդների հետ միասին ստորագրում է նրանց կողմից հատուկ կազմված` Հայոց Ցեղասպանությունը ժխտող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող համատեղ հայտարարության տակ: /Պարզ է, թե թուրքերը “համատեղ” հայտարարության որ մասն են թույլատրել գրելու հայ ուսանողներին…/:

    Իսկ եթե սա իրողություն է, ապա կարծում եմ, որ այս հարցի շուրջ պետք է լայն քննարկում կազմակերպել` Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ: Անհրաժեշտ է նրանց ներկայացնել և բացատրել թշնամու հետ նման հավաքների և այլ միջոցառումների հակահայկական ուղղվածությունն ու թուրքական խորամանկությունը` հետագայում նման սխալ քայլերից զերծ պահելու համար: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ` “…ներկա գործընթացները խոստանում են Հայաստանին դժվարին ժամանակներ…”

    Սակայն եկեք այսօր հիշեցնենք մեր “…մոլորյալ եղբայրներին և քույրերին, թե ի՛նչ է Հայաստանը և ո՛վ է հայը”։

    Շնորհակալություն:

  3. # Anush Bezhanyanգրել է 13 Հունիս 2009թ.-ին, ժամը 01:01

    Հայ և թուրք ինչպես նաև հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև հանդիպումները բավականին տարածված և այսօր էլ մոդայիկ բնույթ են կրում: Ֆինանսավորումը ինչպես երևում է տրամադրում են թուրքական, միջազգային նաև ամերիկյան աղբյուրները: Հայ լրագրողները թերևս պետք է հետախուզեն և հայ հանրությանը ներկայացնեն, թե այդ ամենում ինչ շահ է հետապնդում Ակոս օրաթերթը:

    Այս դեպքը թերևս առանձնանում է իր հանդգնությամբ, քանի որ հայ ուսանողները ստորագրել են մի փաստաթուղթ, որով շքեղ ծառայություն են մատուցել իրենց երկրի թշնամուն: Կարելի է ենթադրել, որ նրանց վրա ճնշում է գործադրվել` հաշվի առնելով որ ծրագրի նախաձեռնողը թուրքական կողմն է եղել և հայ և թուրք ուսանողների քանակական անհամամասնությունը 1-4: Փաստը մնում է փաստ, որ քսան հայ երիտասարդներից ոչ մեկը չի ընդվզել, իսկ սա լուրջ կասկածների տեղիք է տալիս: Կարո՞ղ էին արդյոք նրանք:

    Հասկանալի է, որ հայ երիտասարդները կարող են տարբեր շարժառիթներ ունենալ մասնակցելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական միջոցառումներին. շփվել թշնամիների հետ (Հայաստանում թերևս հնարավոր չէ գտնել մի ընտանիք, որը տուժած չլինի ցեղասպանությունից կամ Ղարաբաղյան պատերազմի հետևանքներից), այցելել արտասահման (այսօր մեր երիտասարդներից շատերը Հայաստանի սահմաններից դուրս չեն եղել), ուղղակի լավ ժամանակ անցկացնել (որպես կանոն նման երիտասարդական միջոցառումներում մեծ տեղ են զբաղեցնում ինտերակտիվ խաղերը) , փնտրել մասնագիտական զարգացման հնարավորություններ (որպես դասական օրինակ նման հանդիպումներում մեծ է կոնֆլիկտոլոգների քանակը) և այլն: Այս վերջինները հատուկ վարժված են տարբերի թրեյնինգների ժամանակ և անընդհատ ասում են այն ինչ լսել են իրենց արտասահմանցի գործընկերներից, շատ անգամ կարող են ադրբեջանական և թուրքական ապատեղեկատվությունը ներկայացնել որպես ճշմարտություն, և հակված են հարցականի տակ դնել այլ այդ թվում նաև հայկական աղբյուրների հրապարակած վերլուծությունները: Այս հանդիպումների առաջնային արդյունքը հայ հասարակությունում թուրքերի և ադրբեջանցիների մասին լավատեսական առասպելներ տարածելն է:

    Ցավալիորեն պետք է նկատել սակայն, որ այդ հանդիպումներին մասնկակցող երիտասարդների` հայոց պատմության գիտելիքները ուղղակի աղքատիկ են: Նրանք նույնիսկ պատկերացում չունեն Ղարաբաղի շրջանների և նրանցում առկա ամբողջ հայկական պատմամշակութային ժառանգության մասին, չեն կարող քարտեզի վրա ցույց տալ պատմական Հայաստանը և բացարձակապես անտեղյակ են հայոց պատմությունից ինչպես նաև առկա աշխարհաքաղաքական իրավիճակից: Մյուս կողմից, չի խրախուսվում պատմության լավ իմացությունը, իսկ եթե որևէ մեկը բանիմաց է նրան ուղղակի դաշնակցական են պիտակավորում: Լավագույն դեպքում պատմական գիտելիքների պաշարը պետք է կիրառել այնպես, որ հանկարծ ‘թուրք քույրերին’ և ‘ադրբեջանցի եղբայրներին’ չվիրավորել: Իսկ այն, որ ադրբեջանցիները Երևանը և Զանգեզուրն իրենց կորցրած հողերն են համարում կարելի է և պետք է հանդուրժել:

    Մեր կրթության նախարարությունը պետք է պատասխան թե ինչու է այսչափ ցածր հայոց պատմության դասավանդման մակարդակը դպրոցներում և բուհերում: Պետք է ծրագրեր մշակվեն և թե’ հեռուստատեսությամբ թե’ ռադիոյով թե’ տարբեր դասընթացների միջոցով կրթել հայ երիտասարդներին և վերացնել այդ բացը:

    Հետաքրքրական է, որ այդ միջոցառումներում շրջանառվում է նաև այն հարցը, որ բանակը անհրաժեշտ չէ, և որ Անդրկովկասում պետք է ստեղծել ապառազմականացված գոտի: Այս թեզը համապատասխանում է միջազգային հարաբերություններում տիրող և քարոզվող թեզերին, օրինակ Թոմաս Ֆրիդմանի “Լեքսուս թե ձիթապտղի ծառ” գրքում հեղինակը մանրամասնորեն փորձում է ընթերցողի ուղեղը բթացնել նման գաղափարներով` նշելով, որ երբ հրեաները և պաղեստինցիները սկսեն մտածել Լեքսուսի (խորհրդանշում է ազատ առևտուրը և շքեղ կյանքը) մասին կդադարեն իրար դեմ պատերազմելուց: Բարեբախտաբար Ֆրիդմանի այս շինծու թեզին շատերն են հակահարված տվել և ապացուցել դրա սին լինելը: Օսմանյան կայսրությունում հայ-թուրքական և խորհրդային տարիների հայ-ադրբեջանական առևտրային հարաբերությունները ամենափայլուն ապացույցն են, թե որքան մոլորված են փողապաշտ և առևտրասեր անհատները:

     

  1. Սակայն խնդիրն այն է, որ մեր երիտասարդների մեջ սկսվում է քարոզ հայոց բանակի դեմ, իսկ հայրենասիրությունը դառնում է ոչ թե արժեք այլ մի տեսակ հին ավանդություն, որը պետք է մոռանալ` ժամանակակից ձևանալու համար: Ցավոք, նրանք, ովքեր առաջ են տանում այդ գաղափարները չեն ուզում տեսնել թե ինչ է կատարվում աշխարհում: Շատերը մատնանշում են Եվրոպան` մոռանալով կամ ուղղակի չիմանալով, որ այսօր շատերը Եվրոպայի հավանական մեծ ազդեցությունը աշխարհում կապում են միայն եվրոպական բանակ ստեղծելու մեջ և այն համարում եվրոպական ինքնության անբաժանելի մասը: Քանի՞ տարիներ են պետք մեզ` հայերիս հասկանալու համար, որ հայոց բանակն էլ հայ ինքնության անբաժանելի մասն է:


Comments

( 15 comments — Leave a comment )
narjan
Jun. 13th, 2009 02:23 pm (UTC)
քույր ազգեր․․․ մերը․․․
nicerollofham
Jun. 13th, 2009 03:54 pm (UTC)
Ես այստեղ շարունակ կրկնում եմ որ Ակոսը դավաճանների բույն է. լսող չկա. հեքյաթի նման են ընթունում մարդիկ:
Դա ապազգային հաստատություն է, հոդվածագրերի անունները թող չշփոթեցնեն ձեզ:
Սակայն իսկական պատասխանատուները այսոր ՀՀ-ը կառավարող ապուշներն են: Ոչինչ. պատմությունը անողոք է. նրանց էլ կհիշի որպես դավաճաններ. իրենք կարող են իրենց մասին շատ բարձր կարծիքի լինել սակայն էականը պատմության գնահատականն է՝ ոչ թե իրենցինը:
vaykuneci
Jun. 13th, 2009 07:28 pm (UTC)
Միանգամայն համամիտ եմ, Կեցցէ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
ditaket
Jun. 13th, 2009 07:29 pm (UTC)
ու գիտես պրոբլեմը որտե՞ղ ա: ոչ թե էն, որ էդ ջահելները գնացել են թուրքիա ու ինչ-որ հանդիպումներ ունեցել, այլ էն, որ իրանք /անմեղության կանխավարկածը պահպանելով/ նորմալ տեղեկացված չեն եղել` ի՞նչ պետք ա ասեն, ում ու ոնց: թե չէ թող գնան. մարզանք ա... :))
gilantc
Jun. 13th, 2009 09:58 pm (UTC)
Էսօր 4-16 տարեկան երեխեքն այնպես էին նայում Արաքսի մյուս ափին, որ հույսն ավելի շատ է մոտս, քան հիասթափությունը...
Իսկ երեխեքի մեջ ոչ թե վախ էր, այլ ագրեսիվություն...
khustup
Jun. 14th, 2009 05:49 am (UTC)
Մեր իշխանությունները ոչխար են: Ես ուղղակի զարմանում են, ոնց կարող ա որևէ հայ մարդ ստորագրի մի հայտարարության տակ, որի մեջ պարունակվում է հետևյալ տեքստը. «Մենք շփոթված ենք, որ թուրք և հայ համայնքները դարերով ապրել են միասին և իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»: Ստացվում է, որ էդ հայ 20 ուսանողները ընդունում են, որ 1915թ. դեպքերի պատճառը երկու կողմերն են ու մի բան էլ իրանք շփոթված են, թե ոնց են հայերն ու թուրքերը իրարից հեռացել: Եթե իրանք իրոք դա ընդունում են, ապա իրանք հայ չեն կարող լինել, քանի որ այս հայտարարությունը հստակորեն կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը ու նրա մեղավորների ով լինելը:
ahousekeeper
Jun. 14th, 2009 07:56 am (UTC)
Մի հարց, թեմայից դուս. գրաբարով «բոզ»-ը ինչպե՞ս է։
ahousekeeper
Jun. 14th, 2009 08:13 am (UTC)
Մի հատ էլ օֆֆթոփ. երեք օր է, զանգ եմ տալիս, ասում է «անհասանելի է» :)
vaykuneci
Jun. 14th, 2009 08:27 am (UTC)
Մի քանի րոպէ անց դուրս եմ գալիս Արցախի ուղղութեամբ: Վաղն արդէն հասանելի կը լինեմ իմ արցախյան բջջայինի համարով: Երևանում զանգահարիր արմենթելի համարով: Արմէնը կամ Արթուրը կը տան: Ամենայն բարիք և յաջողութիւն:
vaykuneci
Jun. 14th, 2009 08:23 am (UTC)
Էհաուսքիփեր ջան, գրաբարում բոզ բառն էլ կա: Այս պահին մտքիս եկած հոմանիշները՝ բոզ, պոռնիկ, անառակ:
ahousekeeper
Jun. 14th, 2009 08:25 am (UTC)
Փաստորեն այն պնդումը, թե իբր «բոզ» բառը փոխառություն է թուրքական «բոզ» /գորշ/ բառից, կեղծ է, հա՞։
vaykuneci
Jun. 14th, 2009 08:38 am (UTC)
«Բոզ» բառն առկա է արդէն իսկ Ե դարի ոսկեղենիկ գրաբարով գրված մատյաններում, այդ թվում նաև՝ Աստվածաշնչում:
vaykuneci
Jun. 14th, 2009 06:12 pm (UTC)
բոզ, ի, ից, կամ աց. ա. . Կին պոռնիկ, որոյ են հոմանիք կամ սեղեխք բազում. կոչի եւ ՎԱՐՁԿԱՆ. *Իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր: Մի' լինիցի բոզ ի դստերաց իսրայէլի, եւ մի' պոռնիկ յուստերաց Իսրայէլի: Որ զբոզս արածէ, կորուսանէ զմեծութիւն. եւ այլն: Իսկ -Գ. թգ. -Խ-Բ. 38. *Բոզք լուացան յարեան նորա. ոմանք կամին իմանալ զփոկս կառաց, առեալ զբառդ եբր. զօնահ (այսինքն պոռնիկ, բոզ), որպէս յն. զօնա, գոտի: *Որոց մարքն բոզ են, զճշմարիտն հայր ոչ գիտեն. Փիլ. բագն: *Ռահաբ բոզ, եւ ոչ բոզ յօժարութեամբն. Աստուածաբ. աղքատ: *Բազմաբոյծ բոզիւք կեայր: Ըմպէին անդ գինի բոզօք եւ վարձակօք.
ahousekeeper
Jun. 14th, 2009 08:23 pm (UTC)
Կեսը չհասկացա գրածի :)

Զոնահ - դա էլ հոմանիշ, հա՞։

վարձակօք — մերկ պարուհին է, չէ՞
ahousekeeper
Jun. 14th, 2009 08:23 pm (UTC)
եզակի՝ վարձակ
( 15 comments — Leave a comment )

Profile

vaykuneci
vaykuneci

Latest Month

January 2018
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Tags

Powered by LiveJournal.com
Designed by chasethestars